Սա անվերականգնելի չիմացության է. Պետրոսյանը` Ավինյանի ՍԴ-ի մասին կարծիքին

Փաստորեն, ոչ միայն ՍԴ ինքնահռչակ նախագահն է քաղաքական աճուրդի առարկա դարձրել Սահմանադրական դատարանը, այլեւ երկրի առաջին փոխվարչապետը:

 

 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Խայտառակությունը հասնում է գագաթնակետին...

 

Ասում է՝ «Սահմանադրական դատարանում կա քաղաքական խնդիր»...

Ժողովուրդ, սա անվերականգնելի չիմացության կամ գիտակցված վնասարարության կիսաեզրափակիչ փուլն է...

Նայեք տեսանյութը, որում առաջին փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ուղղակի թաղում է իրավագիտությունն ու անկախ դատարանի ինստիտուտը»,-նշել է նա։

 

Հիշեցնենք, որ այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  խոսել էր , որ Սահմանադրական դատարանն այս պահի դրությամբ ունի լեգիտիմության խնդիր։ Ավինյանը վստահեցրել էր, որ պետք է արձանագրել, որ իրականում խնդիր կա ՍԴ-ում և այն պետք է լուծում ստանա։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ