Սարի Թաղի հատվածում քարաթափում է տեղի ունեցել , վնասվել է Toyota մակնիշի ավտոմեքենա

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Սարի Թաղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Toyota մակնիշի ավտոմեքենան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով վնասվել է Toyota Ipsum մակնիշի (վարորդ՝ Գնել Խ.) ավտոմեքենայի աջակողմյան դիմային հատվածը. տուժածներ չկան։

Քաղաքականություն