Սեյրան Օհանյանը Գերմանիայում է

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար ամբաստանվող Սեյրան Օհանյանը երեկ մեկնել է Գերմանիա՝ բուժման նպատակով։

 

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

 

Նախորդ նիստերից մեկում դատարանը թույլատրել էր Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 4-ը հեռանալ երկրից:

«Բուժումը կապված է իր հաշմանդամության հետ. երկու տարին մեկ պարոն Օհանյանն անցնում է համապատասխան զննություն»,- ավելի վաղ դատարանում ասել էր Օհանյանի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը:

Քաղաքականություն

Պատահարներ