Suzuki-ն «Քեթիի» ոլորաններում 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում.կա 3 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Suzuki մակնիշի 36 NS 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 186 կմ հատվածում, Փոքաշեն գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Քեթիի» ոլորաններում, դեպի Գյումրի ընթանալիս, դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ մոտ 200 մետր, մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում: Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետեւանքով 3 հոգի որոնց դիերը ավտոմեքենայից դուրս են հայտնաբերել, իսկ 1 հոգի՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Գեւորգ Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: 

Քաղաքականություն

Պատահարներ