ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված շենքը

Այսօր Թուրինի կենտրոնում գտնվող Cavallerizza Reale պատմական շենքը սկսվել է այրվել։ Ինչպես տեղեկացնում է TASS գործակալությունը՝ հրդեհը շինության տանիքում սկսվել է առավոտյան 8-ին, այնուհետև տարածվել։

Նշենք, որ Cavallerizza Reale համալիրը կառուցվել է XVII դարում, երբ Թուրինը հանդիսանում էր Սավոյան դքսության վարչական մայրաքաղաքը: Այն համարվում է բարոկկո ոճի ճարտարապետության նմուշներից մեկը և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության համաշխարհային ժառանգության ցանկում: Տեղում աշխատում է վեց հրշեջ ջոկատ։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։

Քաղաքականություն

Պատահարներ