Կրասնոյարսկի ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինի շրջանի Շչետինկինո գյուղի տարածքում գտնվող ամբարտակի փլուզման ժամանակ զոհերի թիվը հասել է 17-ի:

 

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել 15 զոհի մասին:

 

«Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման ուղղությամբ կատարված քրեական գործի քննության շրջանակներում հայտնաբերվել են անհետ կորածներից ևս երկուսի մարմինները»,- ասել է Պետրենկոն:

Քաղաքականություն

Պատահարներ