Պուտինի և Էրդողանի հանդիպումը լինելու է բարդ և երկար. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկան հանդիպում լինելու է բավականին բարդ և երկար՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: 

 

Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

 

«Մենք ձեզ հետ ականատես ենք Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև շատ կոշտ հայտարարությունների փոխանակմանը: Հետևաբար, Պուտինը հաստատ խոսելու բան կունենա իր թուրք գործընկերջ հետ»,- ասել է Պեսկովը:

 

Նա նաև նշել է, որ երկու կողմերի ներկայացուցիչները կիքննարկեն առևտատնտեսական հարաբերությունները:

Պեսկովի խոսքով՝ բանակցությունները կսկսվեն «նեղ կազմով», իսկ հետո կկայանա երկկողմ հանդիպումը:

Քաղաքականություն

Պատահարներ