ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարավային Աֆրիկայում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել

Հարավային Աֆրիկայում գտնվող Զիմբաբվեի Հվանգե քաղաքի ազգային պարկում վերջին երկու ամիսների ընթացքում քաղցի և ուժեղ երաշտի հետևանքով առնվազն 55 փիղ է սատկել, հայտնում է Aljazeera.com-ը։  «Դրությունը սարսափելի է: Փղերը սատկում են սովից, և դա մեծ խնդիր է։ Ազգային պարկը պետական ֆինանսավորում չի ստանում և կարող է տեղավորել առավելագույնը 15 հազար փիղ, բայց դրանց փաստացի քանակը շատ ավելին է՝ շուրջ 50 հազար: Ստեղծված իրադրությունում կենդանիները լքում են տարածքը՝ սննդի և ջրի որոնումների հետքերով»,- հայտնել է Զիմբաբվեի ազգային պարկի ներկայացուցիչը։ 

Քաղաքականություն

Պատահարներ