ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրդերի և թուրքերի մասնակցությամբ զանգվածային բախում Գերմանիայում

Գերմանիայի Հերնե քաղաքում ավելի քան 60 մարդու մասնակցությամբ բախումներ են տեղի ունեցել թուրքերի և քրդերի միջև, հայտնում է haz.de—ն։ 

 

Բախման մասնակիցները զինված են եղել մահակներով և փայտերով, մի քանիսի մոտ էլ դանակներ են եղել: Մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը ցրել է մասնակիցներին արցունքաբեր գազով։ 

Քաղաքականություն