ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարից աշխատավարձը կվճարեն անկանխիկ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Պատգամավորը նախկինում առաջարկում էր, որ հունվարի 1-ից տասը և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնել: Այժմ պատգամավորը նախագծում փոփոխություներ է կատարել:

 

 Փոփոխություն կատարելու պատճառն այն է եղել, որ մտահոգություններ են հնչել, թե մարզերում անկանխիկ վճարման հնարավորություն կարող է չլինել:

 

«Նախագծում կատարել եմ փոփոխություն և մտցրել եմ տարածական առումով սահմանափակում՝ ներառելով միայն Երևան քաղաքը: Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարից աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ»,-ներկայացնելով նոր տարբերակն ասաց Գևորգ Պապոյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ