ԱՄՆ-ում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հայտնել են, որ շուտով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:

Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Քննարկվում է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

«Վստահ եմ, որ Թուրքիայի կառավարությունը դժգոհ է դրանից, իսկ մենք դժգոհ ենք Թուրքիայի կառավարությունից»,-ասել է էնգելը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների նախաձեռնությունը:

«Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը լուրջ չի վերաբերվի ԱՄՆ պատժամիջոցներին, քանի դեռ Վաշինգտոնը լռում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին»,-ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ