Անգլիայում գտնվող բեռնատարում 39 դի Է հայտնաբերվել

Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի Է հայտնաբերվել բեռնատարում: Մեքենան կայանված Է եղել Թարոք քաղաքի արդյունաբերական գոտում, տեղեկացնում Է BBC-ին:


Ոստիկանությունն այդտեղ Է ժամանել գիշերվա ժամը մոտավորապես 01:30-ին: Հաղորդվում Է, որ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա իռլանդացին, ձերբակալված Է սպանության կասկածանքով:


Զոհվածների մասին առայժմ հայտնի Է միայն, որ նրանք 38 մեծահասակներ են եւ մեկ դեռահաս: Բեռնատարը եկել Է Բուլղարիայից:

Քաղաքականություն