Կկալանավորվի՞ Արսեն Բաբայանը թե՞ ոչ. դատարանի որրոշումները կհրապարակվեն վաղը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաև Բաբայանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունն այսօր ավարտվեց։  

 

Դատական ակտերը կհրապարակվեն վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին։ Այս մասին News.am-ին հայտնեց Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

 

Հիշեցնենք` Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, նախկին Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: 

Քաղաքականություն