ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության․ Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ: 

 

 «Քննություն է գնում եւ ես իրավունք չունեմ որեւիցե բանի մասին խոսել։ Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք։ Ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ  դիմում գրել։ Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության։  Ես  հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,- ասաց նա՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին։ 

 

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում 

Քաղաքականություն

Պատահարներ