ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դեպք Արմավիրում. գարիով բարձված Волга-ում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Շահումյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:13-ին, մարվել՝ 11:20-ին:

Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, մեքենան պատկանում է նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նվեր Մ.-ին: Մեքենան գարիով բարձված է եղել ու առավոտյան վարորդը ավտոտնակից դուրս է բերել եւ այդ պահին, իջնելով ավտոմեքենայից, փորձել է ավտոտնակի դուռը փակել, նկատել է, որ մեքենայում հրդեհ է բռնկվել:

Քաղաքականություն

Պատահարներ