ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ իր գաղտնի հանձնարարականի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը քիչ առաջ  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանը հիշեցրեց մամուլում հայտնված տեղեկությունը, թե վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը բարձրացվել են:

«Ուզում եմ հարցը քննարկենք հետևյալ համատեքստում. ըստ էության, առանց խորհրդարանի է սա եղել, չի կարող կառավարությունը կամ որևէ այլ մարմին ինքն իր աշխատավարձը բարձրացնել, երկրորդ խնդիրը դրա գաղտնիության մեջ եմ տեսնում, ինչու օրենքը չի բերվել խորհրդարան և սանդղակը չի վերանայվել, գուցե այն պատճառով, որ զուտ երեք սուբյեկտի համար եք այստեղ բարձրացրել»,- հետաքրքրվեց նա:

Վարչապետի պատասխանը՝ տեսանյութում 

Քաղաքականություն

Պատահարներ