ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթար Արմավիրի մարզում. ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Շահումյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:13-ին, մարվել՝ 11:20-ին:

Քաղաքականություն

Պատահարներ