Թիվ 30 երթուղու ավտոբուսում գողացել է ուղևորներից մեկի դրամապանակը և բռնվել (տեսանյութ)

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ րոպեներ առաջ թիվ 30 երթուղու ավտոբուսում ուղևորներից մեկի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող:


Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին:


Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և համատեղ աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 20.45-ին, գրպանահատը հայտնաբերվեց:


Քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 31-ամյա մի բնակչի:


Նա տվել է խոստովանական բացատրություն: Տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:


Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն

Պատահարներ