Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունների դադարեցման մասին

Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցվել է, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այն չի ավարտվել, և բանակը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում հետ մղել ահաբեկիչներին»:

 

«Եթե ահաբեկիչները ինչ-որ տեղ հայտնվեն, մեր զինված ուժերը կսկսեն պատերազմել նրանց հետ: Մենք դեռ ունենք զենք, պահոցներ, ականներ, ծուղակներ. Այս ամենը մաքրելու կարիք ունի: Դեռևս շատ աշխատանք կա: Հետևաբար, մենք մնում ենք դաշտում», - Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Քաղաքականություն

Պատահարներ