Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա խաղին: 

 

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, «գայլերի» պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղի հայտացուցակը: ՀՀ ընտրանու ավագի անունը բացակայում է:

 

Հանդիպումը կայանալու է այսօր: Խաղից առաջ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հույս է հայտնել, որ նա ու շուտով կկարողանա օգնել թիմին:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝ Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-ի դեմ արտագնա խաղում: Օրերս միացել է ընդհանուր խմբին:

Քաղաքականություն