Պեսկովը մեկնաբանել է Պուտինին փոխարինողի մասին լուրերը

Կրեմլում դեռ չեն մտածում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարինողի մասին, ընտրությունները դեռ հեռու են, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Դուք միանգամայն ճիշտ ասացիք, որ նախագահական ընտրությունները դեռ հեռու են:

Մենք ձեզ հետ գտնվում ենք նախագահական ցիկլի սկզբնական փուլում: Ուստի այժմ այդ մասին ոչ ոք չի մտածում, այժմ բոլորը զբաղված են լարված աշխատանքով, ինչի վկան եք դուք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր քանի՞ փոխարինող ունի Պուտինն այժմ՝ հաշվի առնելով, որ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտվելուն դեռ շատ ժամանակ կա:

Քաղաքականություն