Պուտինը նկատել է իր և Սիսի փողկապների նույնությունը

Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նրա գործընկեր Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ներկայացել են նույնանման փողկապներով:

 

Առաջինը փողկապների նմանությունը նկատել է Վլադիմիր Պուտինը: Իսկ Սիսին պատասխանել է, որ Պուտինը մոդայիկ մարդ է:

 

Ի դեպ, ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահի վերջին հանդիպման ժամանակ նույն իրավիճակն էր ստեղծվել: Էրդողանն այնպիսի փողկապ էր կրում, ինչպիսին Պուտինը:

 

Սակայն այս համընկնմանը նախագահներն ուշադրություն չէին դարձրել: Փոխարենը դա քննարկման թեմա էր դարձել սոցիալական ցանցերում:


 

Քաղաքականություն

Պատահարներ