Ռուսաստանը ռազմական ուժեր կտեղակայի թուրք-սիրիական սահմանային հատվածում

Ռուսաստանը 276 ռազմական ոստիկան ու թվով 33 զինտեխնիկա կտեղակայի թուրք-սիրիական սահմանային հատվածում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրին:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է Սիրիայի հյուսիսում նոր իրավիճակի առաջացմամբ:

 

Հաղորդվում է, որ Սիրիայի հյուսիսում ներկայում ռազմական գործողություններ չեն ընթանում: Աղբյուրի խոսքերով՝ մինչ այդ ռուսական ռազմական ոստիկանական ուժեր են շարժվել թուրք-սիրիական սահմանի ուղղությամբ: Այս ուժերի միջոցով իրականացվելու է քրդական ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից:

 

Դրանից հետո երկու երկրները կսկսեն իրականացնել Սիրիայի հյուսիսային տարածքի՝ նախապես որոշված հատվածների վերահսկողությունը:

 

Քաղաքականություն

Պատահարներ