Թրամփը չեղարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ն չեղարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Սիրիայում Անկարայի ծավալած ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է BBC-ն:

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նման որոշում է ընդունել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո: Բանակցությունների ընթացքում Ռուսաստանը համաձայնել է զորքեր տեղակայել Թուրքիա-Սիրիայի սահմանի երկայնքով:

 

Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թուրքիան հավաստիացրել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները և հրադադարը կդարձնի մշտական:

Թրամփը նաև հայտնել է, որ Սիրիայում շատ քիչ քանակությամբ ամերիկացի զինվորականներ կթողնի՝ նավթահանքերը պաշտպանելու նպատակով:

Քաղաքականություն

Պատահարներ