Վթար՝ Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում. տուժածը 4-ամյա երեխա է

Հոկտեմբերի 23-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Մ-ն իր վարած ВАЗ 21013 մակնիշի 35 XԼ 137 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122.7 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակչուհի՝ 45-ամյա Զ. Մ-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Զ. Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, իսկ վարորդ Ա. Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։


 

Քաղաքականություն