Էմինեմը հարցաքննվել է Թրամփի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար

Ամերիկացի ռեփեր Էմինեմին հարցաքննել է ԱՄՆ գաղտնի ծառայությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հնչած սպառնալիքների համար, գրում է Buzzfeed-ը:

 

Նշվում է, որ Framed երգում Էմինեմը Թրամփին անվանում է Դոնալդ Դաք և անպարկեշտ արտահայտություններ է անում նրա դստեր` Իվանկայի հասցեին:

 

Հատուկ ծառայությունները նշում են, որ հաղորդում են ստացել լրագրողից, որն անհանգստացել է Թրամփի համար:

 

Տեղեկություններ կան, որ լրագրողը ընդամենը ցանկացել է մեկնաբանություն ստանալ:

 

Էմինեմը չի մեկնաբանել կատարվածը:

Քաղաքականություն

Պատահարներ