Նոր մանրամասներ Անգլիայում հայտնաբերված 39 դիակով լի բեռնատարի դեպքից

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել Է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց դիակները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոմսությունում բեռնատարի կցասայլում: 

 

Այդ մասին, ասված Է կոմսության ոստիկանության կողմից հոկտեմբերի 25-ին տարածված հաղորդագրության մեջ: 

 

«Մի տղամարդ եւ մի կին՝ երկուսն Էլ 38 տարեկան, ձերբակալվել են Ուորինգթոնում մահվան հասցնելու եւ սահմանով մարդկանց անօրինական փոխադրման նպատակով հանցավոր նախահամաձայնությանը մասնակցելու կասկածանքով»,-հայտնել են իրավակարգի պահապանները:

 

Ավելի վաղ 39 մարդու զոհվելու գործով ձերբակալվել Է նաեւ բեռնատարի վարորդը՝ Հյուսիսային Իռլանդիայի 25-ամյա մի բնակիչ: 

 

Հոկտեմբերի 24-ին ITV բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ, հայտնել Է, որ բոլոր այն 39 մարդիկ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են բեռնատարի կցասայլում, Չինաստանի քաղաքացիներ են:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում քննիչները պարզում են զոհվածների ինքնությունը:

 

ԶԼՄ-ները 38 մեծահասակների եւ մեկ դեռահասի մահվան նախնական պատճառը համարում են սառչելը: Բեռնատար-ռեֆրիժերատորի ներսում, որտեղ գտնվել են մարմինները, ջերմաստիճանը եղել Է ըստ Ցելսիուսի մինուս 25 աստիճանի նշագծին:

 

 ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը հայտնել Է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ վերջնական հավաստի տեղեկատվություն չունի այն անձանց վերաբերյալ, որոնց դիակները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի տարածքում, բեռնատարում: Դիվանագետի խոսքով՝ Պեկինը խնդրել Է Բրիտանիայի իշխանություններին՝ Չինաստանին օպերատիվ տվյալներ տրամադրել, հենց որ հետաքննությունը պարզի իրական փաստերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը

Քաղաքականություն

Պատահարներ