Այսօր Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է եղել. կան զոհեր

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պայթյուն է որոտացել, բայց տուժածների թվում հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

 

«Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ Sputnik Գրուզիայի տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է այսօր՝ ժամը 08:15-ին։ Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Գրմագելե» կայարանի մոտ գտնվող 16-հարկանի շենքի չորրորդ հարկում։ Մի քանի շենքերի ապակիները կոտրվել են, վնասվել են նաև տարածքում գտնվող ավտոմեքենաները։ Բնակիչներին տարհանել են։ Հարակից շենքերի բնակիչներն ասել են՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ իրենց թվացել է, թե ամբողջ թաղամասն օդ է բարձրացել։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ