Թրամփը շատ անկեղծ է իմ նկատմամբ, միշտ շատ ազնիվ. Էրդողանը կմեկնի ԱՄՆ

Այսօր` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերի 13-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հրավերով մեկնել ԱՄՆ: 

 

Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Պարոն Թրամփը շատ անկեղծ է իմ նկատմամբ, միշտ շատ ազնիվ է: Իհարկե, մենք կպատասխանենք հրավերին և պատվիրակությամբ ԱՄՆ կմեկնենք նոյեմբերի 13-ին»,- նշել է Էրդողանը:

ԱՄՆ նախագահն Էրդողանին հրավեր էր ուղարկել դեռևս հոկտեմբերի սկզբին, սակայն հետագայում նշվել էր, որ հանդիպումը հնարավոր է չկայանա:

Քաղաքականություն

Պատահարներ