Էրիկ Վարդանյանը հարվածել է մրցակցին, հրել մրցավարին, միջնամատ ցույց տվել երկրպագուներին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Փյունիկին» ու 4:2 հաշվով կամային հաղթանակ տոնել: 

Ինչպես հայտնում է Armsort-ը, հանդիպման 67-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը մրցակցին հարվածելու, ապա մրցավար Հենրիկ Նալբանդյանի հետ բախվելու համար կարմիր քարտ է ստացել: 

Հանդերձարան հեռանալիս Վարդանյանը միջնամատ է ցույց տվել «Արարատի» երկրպագուների ուղղությամբ: Այնուհետև տրիբունաներում հրմշտոց է սկսվել, բախումները կանխվել են ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո: 

 

Քաղաքականություն

Պատահարներ