Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Նշվում է, որ բոլոր զոհերը եղել են ուղղաթիռի անձնակազմի անդամներ:

 

Բացի այդ, ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ կործանված ուղղաթիռը գերազանց վիճակում է գտնվել: Ինքնաթիռը մի քանի անգամ օգտագործվել է պետության ղեկավարին տեղափոխելու համար, իսկ 2017 թվականին այն օգտագործվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Կոլումբիա կատարած այցի ժամանակ:

 

Ուղղաթիռն անհետացել է Կունդինամարկայի դեպարտամենտում, Պալանկերո ավիաբազայից թռիչքից հետո: Նախնական տեղեկատվության համաձայն՝ վթարի պահին ուղղաթիռում եղել են երկու սպա և չորս ենթասպաներ:

 

«Կոլումբիայի ՌՕՈՒ-ն խորը ցավ է հայտնում անձնակազմի վեց անդամների մահվան կապակցությամբ»,-ասված է Կոլումբիայի ՌՕՈՒ-ի հաղորդագրության մեջ:

 

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, սկսվել է հետաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ