Բուխարեստում հայ ըմբիշներն առայժմ անհաջող են ելույթ ունենում

Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ըմբիշներն առայժմ անհաջող են հանդես գալիս: Մրցումների առաջին օրը գորգ դուս եկան Հայաստանի 4 ներկայացուցիչներ: 57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը  պարտություններ կրեցին հենց առաջին գոտեմարտերում:

 

Իր գլխավոր մենամարտը հաղթեց միայն  79 կգ քաշային Արման Ավագյանը, սակայն 1/4 եզրափակչի գոտեմարտում նա ևս պարտություն կրեց: Մեր տղաներին հաղթած ըմբիշներից ոչ մեկը չհասավ եզրափակիչ, հետևաբար հայ ըմբիշները չեն կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար: Այսօր մրցագորգ դուրս կգան ևս 5 հայ ըմբիշներ, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Քաղաքականություն

Պատահարներ