Ինչպես պայքարել ապօրինի ծառահատումների դեմ. ոստիկանությունը հերթական դեպքն է բացահայտել (տեսանյութ)

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք բենզասղոց և կացին:


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փայտանյութն առանց համապատասխան թույլտվության հատել է Սյունքի մարզի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը որդիների հետ։ Նրանք հայտնել են, որ ծառերը հատել են իրենց կարիքների համար:


Փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին:
Բենզասղոցները և կացինը առգրավվել են:


Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
 

Քաղաքականություն