ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրաքում առնվազն 18 մարդ է զոհվել նստացույցի ցրման հետևանքով

Իրաքի կենտրոնական մասի Քերբելա քաղաքում առնվազն 18 մարդ է զոհվել երկրի անվտանգության ուժերի կողմից նստացույցի ցրման հետևանքով, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին:  

 

Իրաքում հոկտեմբերին սկսված բողոքի ակցիաները նոր թափով վերսկսվել են անցած շաբաթվա վերջին։ Միայն բողոքի ցույցերի առաջին շաբաթվա ընթացքում այդ երկրում զոհվել է շուրջ 150 մարդ, իսկ հոկտեմբերի 25-ին ցույցերի վերսկսման պահից՝ ավելի քան 70 մարդ:

Քաղաքականություն

Պատահարներ