Թրամփը հրապարակել է ալ-Բաղդադիի ոչնչացման ժամանակ վիրավորված շան լուսանկարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է վիրավոր այն շան լուսանկարը, որը մասնակցել է «Իսլամական պետություն» խմբավորման  ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությանը: Թրամփը նաև նշել է, որ շունը շատ լավ  է կատարել իր գործը

 

«Մենք գաղտնազերծել ենք այն հրաշալի շան լուսանկարը, որը հսկայական մեծ ծավալի աշխատանք է կատարել Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման ժամանակ»,- գրել է Թրամփը:

 

Թրամփը նաև նշել է, որ շունն արդեն ապաքինվում է և գտնվում է լավ վիճակում:

Հիշեցնենք, որ երեկ Թրամփը հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ամերիկյան ուժերի՝ Իդլիբում իրականացված գործողությունների արդյունքում ոչնչացվել է  Աբու Բաքր ալ-Բաղդադին:  Նրա մարմնի մնացորդները սիրիական Իդլիբի Բարիշա գյուղից տեղափոխվել են Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազա:


 

Քաղաքականություն