Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ

Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը  Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է  Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ գյուղերը։  Auroranews-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ լուրջ վնասներ չկան։  «Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- նշել է նա։ 

 

Նշենք, որ Ոսկեպարի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական գնդակոծությունը տեւել է մինչեւ առավոտ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ