Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կան տուժածներ

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: 

 

Ժամը 13:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Խաչատուր Օ.-ի վարած Nissan մակնիշի  և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 79-ամյա Գրաֆ Մ.-ի վարած ՍԱԶ 3507 մակնիշի ավտոմեքենաները:

 

 Ինչպես հայտնում է -ը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Խաչատուր Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: 

 

Դեպքի վայր են ժամանել ճանաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ