Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 20։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 P 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 81-ամյա Յուրի Միրզոյանին։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի էր։ 

 

Մանրամասները shamshyan.com-ում 

Քաղաքականություն