Opel-ը մխրճվել է տրակտորի կցորդիչի մեջ, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է, վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 34 ՍN 028 համարանիշի ավտոմեքենան և խոտի հակով բարձված տրակտորը։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տրակտորիստը, Opel-ի վարորդն ու Opel-ի 2 ուղևորներ, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ը մխրճվել է տրակտորի կցորդիչի մեջ, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է։ 

 

Մանրամասները shamshyan.com-ում

Քաղաքականություն