Ռուսական ծառայությունները կանխել են ռազմական տեխնիկայի մաքսանենգությունը դեպի Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Դաղստանում՝ ռուս-ադրբեջանական սահմանին,  ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի անդամների, որոնք ներգրավված են մաքսանենգության մեջ, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

«Ադրբեջանի հետ սահմանին Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ աշխատակիցները և հակահետախուզական ծառայությունը ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի անդամներին, որոնք ներգրավված են գումարի և այլ իրերի մաքսանենգության մեջ: Գործողության ընթացքում կանխվել է Ռուսաստանից ռազմական տեխնիկայի արտահանումը»,- հաղորդում է աղբյուրը:

Քաղաքականություն

Պատահարներ