Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հունգարիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանը մրցեց ռուս Դինիսլամ Տախտարովի հետ և պարտվեց 0:4 հաշվով:

 

Ազատ ոճային երիտասարդ ըմբիշները դեռևս ոչ մի մեդալ չեն նվաճել աշխարհի առաջնությունում:

Քաղաքականություն

Պատահարներ