24-ամյա աղջիկը Արտաշատում ապրող մտերմուհու տանը հյուրնկալվելիս գողացել է տանտիրուհու ոսկեղենը (տեսանյութ)

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 24-ամյա մի քաղաքացուհու։ 

 

Պարզվել է, որ նա հոկտեմբերի 28-ին, ժամը 07.30-ին, Արտաշատում ապրող մտերմուհու տանը հյուրնկալվելիս ննջասենյակի պահարանի վրայից գողացել է տանտիրուհու ոսկեղենը՝ պատճառելով շուրջ 120.000 դրամի նյութական վնաս: 

 

Քաղաքացուհին գողոնը ներկայացրել է հետաքննության մարմնին և տվել խոստովանական բացատրություն։


Դեպքի վերաբերյալ տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել։


Հանգամանքները պարզվում են:


Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն