Երևանում երիտասարդի են դանակահարել․ կասկածյալը ՍՊԸ-ի տնօրեն է

Հոկտեմբերի 30-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 02 բժիշկների խումբը Մաշտոցի պողոտայից «աջ նստատեղի մկանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, տեղեկացնում է Shamshyan.com–ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արման Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա թիվ 5 հասցեի մոտից։ Ոստիկանները նաև պարզել են, որ Արման Մ.-ին ժամը 21:00-ին դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Կ.-ն, ով ժամեր անց ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Էդվարդ Կ.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքը «ԷԿԶՈ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Քաղաքականություն

Պատահարներ