ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում

Հրդեհ` Երևանի քաղաքապետարանում :

 

 

Շուրջ կես ժամ առաջ հարակից շենքերի բնակիչներն ու աշխատակիցները նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի շենքից թանձր ծուխ է բարձրանում։

 

Սոցիալական կայքերում արդեն տեսանյութեր են հայտնվել։

 

Քաղաքապետարանից Auroranews.am-ին հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է քաղաքապետարանի ճաշարանի տարածքում։

 

ԱԻՆ–ից ևս հաստատեցին տեղեկությունները։ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը  հայտնեց, որ ահազանգով դեպքի վայր են մեկնած հրշեջները և պարզել են, որ միջադեպը որևէ լուրջ հետևանք  չի ունեցել։

 

Խոսեցինք քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ հրդեհից ոչ ոք չի տուժել և տարհանում չի եղել:

 

Նախնական տեղեկություններով` քաղաքապետարանի ճաշարանի աշխատակիցներն ուղղակի ջեռոցի վրա յուղ են այրել:



 

Քաղաքականություն

Պատահարներ