«Հրազդան» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է 10 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ  «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում հայտնաբերել են 1 հեռախոս, բջջային հեռախոսի 4 անլար ականջակալ, ինքնաշեն պարսատիկ, պարանով ամրացված պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ, 10 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք, ինչպես նաև առանձնացված 9 փաթեթներով ևս մեկ պարկ, որոնցից երկուսում՝ ամբողջական ու մասնատված, հավանաբար հոգեմետ հանդիսացող 29 դեղահաբ, իսկ մյուս յոթում՝ կանեփանման 50 սերմնահատիկ։

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Քաղաքականություն

Պատահարներ