ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել

Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել, հաղորդում է Geo TV հեռուստաալիքը՝ Pakistan Railways ընկերության պաշտոնական ներկայացուցչին հղումով:

 

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհի պատճառ է դարձել գազի բալոնի պայթյունը, որն օգտագործվել է սննդի պատրաստման համար: Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է գնացքի երեք վագոններում:

 

«Պայթել են երկու գազի բալոնները: Շատերը մահացել են գնացքից դուրս ցատկելու հետևանքով»,- հայտնել է նա:

 

Նշվում է, որ գնացքը Կարաչի քաղաքից ուղևորվում էր Ռավալպինդի քաղաք:

Քաղաքականություն

Պատահարներ