Ողբերգական դեպք Արարատի մարզում. կինն ընկել է բեռնատար գնացքի տակ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։ Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ գնացքի գծերից մոտ 1 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են ինքնությունը դեռևս չպարզված միջին տարիքի կնոջ դի։ 

 

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բեռնատար գնացքի մեքենավարը եղել է Դերենիկ Նաջարյանը, ով Մասիսի ոստիկանների ուղեկցությամբ հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մկրտչյանի կողմից հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Ոստիկաններն ու քննիչներն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար կամ վրաերթ։ 

 

Մանրամասները shamshyan.com-ում 

Քաղաքականություն

Պատահարներ