18+ Տաջիկստանում հարձակվել են սահմանային անցակետի վրա․ 17 զոհ կա

Տաջիկստանում 20 հոգուց բաղկացած զինված խումբը հարձակվել է թիվ 4 սահմանային անցակետի վրա, որը գտնվում է Տաջիկստան-Ուզբեկստանի սահմանին: Սպանվել է 15 հարձակվող և անվտանգության 2 աշխատակից:

Նշենք, որ Տաջիկստանում սահմանապահների վրա հարձակված անձինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են եղել, որոնք ներթափանցել են Աֆղանստանի կողմից:

 

Քաղաքականություն

Պատահարներ