Արտակարգ դեպք Դավթաշենում. վերամբարձ կռունկը կարող էր ընկնել տան վրա

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղուց դեպի Դավիթաշեն թաղամաս տանող Դավթաշենի փոքրիկ կամրջի մոտ վերամբարձ կռունկը մասամբ կիսակողաշրջվել է և կա վտանգ, որ այն հնարավոր է՝ ընկնի բնակելի տան վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել են նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր 2 վերամբարձ կռունկների միջոցով դարձի են բերել կիսակողաշրջված վերամաբարձ կռունկը և այն տեղափոխել անվտանգ վայր: 

 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Քաղաքականություն

Պատահարներ