Գողություն գերեզմանոցից. տարել են ծաղկեպսակի հենասյունը

Հոկտեմբերի 30-ին մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ «Կենտրոնական» գերեզմանոցից գողացել են իր հանգուցյալ հարազատների ծաղկեպսակի հենասյունը և փայտե հինգ զամբյուղ՝ պատճառելով 150 հազար դրամի վնաս:

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենում բնակվող 42-ամյա մի տղամարդ:

 

Նա բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն

Պատահարներ